«Բարսելոնան» չի ցանկանում վճարել 1 միլիոն եվրո փոխհատուցում մարզիչ Չավիի՝ «Ալ-Սադից» հեռանալու համար:
RAC1-ը հայտնում է, որ կատալոնական ակումբն ակնկալում է, որ իսպանացի մարզիչն ինքը կբանակցի քաթարյան ակումբի հետ՝ ղեկավարությանը համոզելով նրան անվճար բաց թողնել։
«Բարսելոնան» չի քննարկի Չավիի հետ պայմանագրի մանրամասները, քանի դեռ այս հարցը չի լուծվել։
Նշվում է, որ «Ալ-Սադը» ցանկանում է, որ Չավին մնա ակումբում առնվազն մինչև նոյեմբերի 3-ը, երբ թիմը հանդիպում կունենա Քաթարի առաջնությունում գլխավոր մրցակցի՝ «Ալ-Դուհաիլի» հետ։
























































