Ռոմելու Լուկակուի գործակալը նշել է, որ ֆուտբոլիստն իր մտքում ունի «Ռեալում» մի օր խաղալու հնարավորությունը, թեև «Չելսին» միշտ եղել է նրա սիրելի ակումբը։
«Պետք է խոստովանեմ, որ նրա գլխում միշտ եղել է «Չելսին», բայց նաև «Ռեալը»: Սա նրա երազանքներից մեկն է, երբ խոսքը վերաբերում է կարիերային:
«Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած յուրաքանչյուր մրցաշրջանում նա միշտ մտածում էր «Չելսիի» մասին։ Դա միշտ եղել է նրա նպատակը, այն ակումբը, որը նա սիրում էր մանկուց»,- մեջբերում է գործակալին Sky Sports-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Լուկակուն առաջնությունում անցկացրել է յոթ հանդիպում՝ դառնալով երեք գոլի հեղինակ:
























































