Իտալական լրատվամիջոցները դժգոհ են Մասիմիլիանո Ալեգրիի աշխատանքից՝ «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնում։
«Այն, թե որքան լավ է նա աշխատել նախորդ տարիներին, այլևս լավը չի թվում: «Յուվենտուսն» արժանի չէր «Սասուոլոյից» պարտությանը, բայց նրանք չգիտեն, թե ինչպես հաղթել. Ալեգրին չի նկատում, որ ֆուտբոլը փոխվել է։
Ի՞նչ իմաստ ունի նրա տարօրինակ 4-4-2-ը, երբ Ռաբյոն խաղում էր եզրային հարձակվողի դիրքում, Կիեզան՝ գրեթե կենտրոնական կիսապաշտպանի, իսկ Լոկատելին միայնակ էր հենակետայինի գոտում:
Նա ցանկանում էր պաշտպանվել «Սասուոլոյի» դեմ խաղում: «Յուվենտուսը» սովորական ֆուտբոլ է խաղում, նրանք շփոթված տեսք ունեին և առանց հարձակվողի էին խաղում՝ հաշվի առնելով այն, ինպես է խաղում Մորատան։ Չկա հստակ նախագիծ»,- Ալեգրիի մասին La Gazzetta dello Sport հոդվածի տեքստն է մեջբերում Football Italia-ն։























































