«Խետաֆեն» ու «Լևանտեն» կրկին չկարողացան առաջին հաղթանակները տանել Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում։
«Քաղաքաբնակները» բաց թողեցին հաղթանակը «Գրանադայի» հետ խաղում (1-1), իսկ «չղջիկները» 90-րդ րոպեին փրկվեցին պարտությունից «Աթլետիկոյի» հետ խաղում (2-2):
Ինչպես գրում է իսպանացի լրագրող Պեդրո Մարտինն իր Twitter-ում, սա 41 տարվա մեջ առաջին դեպքն է, երբ Իսպանիայի բարձրագույն դիվիզիոնում 11 տուրից հետո միանգամից 2 թիմ իր ակտիվում ոչ մի հաղթանակ չի գրանցել։ Հակառեկորդը սահմանվել էր 1980/81 մրցաշրջանում․ այն ժամանակ այդպիսի արդյունք էին գրանցել «Սալամանկան» և «Ալմերիան»։
«Լևանտեն» 6 միավորով զբաղեցնում է Լա Լիգայի նախավերջին՝ 19-րդ տեղը։ Մրցաշարային աղյուսակը եզրափակում է «Խետաֆեն» (3 միավոր):