The Mirror բրիտանական հրատարակությունը հարցում է անցկացրել ընթերցողների շրջանում՝ որոշելու ֆավորիտին «Ոսկե գնդակի» համար պայքարում։
Հարցման առաջին տեղը զբաղեցնում է արգենտինացի Լիոնել Մեսսին, ում օգտին քվեարկել է 15653 հարցված։
Ձայների քիչ տարբերությամբ երկրորդ տեղում եգիպտացի Մոհամեդ Սալահն է՝ 15000 ձայն (28 տոկոս)։ Լեհ Ռոբերտ Լևանդովսկին և պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն հավաքել են ձայների 13-ական տոկոսը։
«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը նախատեսված է դեկտեմբերի 5-ին, Փարիզում։
























































