«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարծում է, որ թիմի ֆուտբոլիստները պետք է աջակցեն թիմի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերին։
Manchestereveningnews-ը հայտնում է, որ պորտուգալացին փորձում է համախմբել թիմակիցներին և աջակցել Սուլշերին: Այնուամենայնիվ, ըստ աղբյուրի, «կարմիր սատանաների» մի քանի խաղացողներ արդեն կորցրել են հավատը մարզչի նկատմամբ։
Ավելի վաղ The Telegraph-ը հայտնել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը 3 խաղ ժամանակ է տվել թիմի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերին՝ իրավիճակը շտկելու համար:
Աղբյուրը հայտնում է, որ եթե 48-ամյա մասնագետը շարունակի վատ արդյունքներ գրանցել, կհեռացվի զբաղեցրած պաշտոնից:
























































