2021/22 մրցաշրջանում Vbet-ը կլինի A-League-ի և բասկետբոլի Հայաստանի գավաթի տիտղոսային հովանավորը:
«Հոբելյանական 5-րդ մրցաշրջանը բացառիկ է լինելու Հայաստանի բասկետբոլի պատմության մեջ և մենք վստահ ենք, որ Vbet-ի հետ այն դառնալու է ավելի դիտարժան ու հետաքրքիր»,-ասել է A-League-ի նախագահ Արա Պողոսյանը:
«Շատ ուրախ ենք տեսնել, որ վերջին տարիներին հայկական բասկետբոլում մեր համատեղ ջանքերը տալիս են արդյունք, ուստի համագործակցությունը շարունակելու որոշումը դժվար չի տրվել: Հոբելյանական մրցաշրջանը մենք կնշանավորենք աննախադեպ սոցիալական ծրագրով, որը ևս մեկ քայլ կդառնա մարզաձևը Հայաստանում զարգացնելու համար»: