Բուլղարիայի հավաքականը հրաժարվել է մասնակցել գեղարվեստական մարմնամարզության աշխարհի առաջնությանը, հաղորդում է մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի (FIG) մամուլի ծառայությունը։
«Ցավոք, օլիմպիական չեմպիոնները՝ Բուլղարիայի գեղարվեստական մարմնամարզության ազգային հավաքականը դուրս է եկել աշխարհի առաջնությունից, որը կանցկացվի այս շաբաթ Կիտակյուշու քաղաքում»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Մասնակցությունից հրաժարվելու որոշման պատճառները չեն նշվում։ Նշենք, որ Բուլղարիայի հավաքականը Տոկիոյի ՕԽ-ի ոսկե մեդալակիրն է։
Հոկտեմբերի 27-ից 31-ը ճապոնական Կիտակյուշու քաղաքում կանցկացվի գեղարվեստական մարմնամարզության աշխարհի առաջնությունը։