«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը խոսել է Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Ն՛Գոլո Կանտեի մասին.
«Ինձ նման կիսապաշտպանի համար, որը սիրում է վերահսկել մրցակցին, հեշտ չէ խաղալ այնպիսի խաղացողի դեմ, ինչպիսին Կանտեն է: Դու զգում ես ,որ անցել ես նրան, բայց մեկ էլ հանկարծ հայտնվում է: ԱՊԼ-ում հանդես են գալիս աշխարհի լավագույն ֆուտբոլիստները, այդ իսկ պատճառով յուրաքանչյուր խաղ բարդ է: Դրա համար եմ ես այստեղ, ցանկանում եմ փորձել ինձ ու մրցակցել լավագույնների հետ, իսկ Կանտեն աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկն է»,- Գյունդողանի խոսքերն է փոխանցում Sport Bible-ը:
Գյունդողանը 2016 թվականից է հանդես գալիս «Մանչեսթեր Սիթիում»: Ընթացիկ մրցաշրջանում գերմանացի կիսապաշտպանն ԱՊԼ-ի 21 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: Կանտեն ընթացիկ մրցաշրջանույմ Անգլիայի առաջնության 16 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 3 գոլի հեղինակ: