Ա Սերիայի 9-րդ տուրում «Ատալանտան» սեփական հարկի տակ ընդունել է «Ուդինեզեին»: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով:
Հանդիպման հաշիվը 56-րդ րոպեին բացել է «Ատալանտայի» կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկին: Հիմնական ժամանակին ավելացված 2-րդ րոպեին «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պյերո Գասպերինին հեռացվել է տեխնիկական գոտուց: Դրանից անմիջապես հետո հյուրերը կարողացել են հավասարեցնել հաշիվն ու փրկվել պարտությունից: «Ուդինեզեի» կազմում 94-րդ րոպեին խփած գնդակով աչքի է ընկել Բետուն:
Այս ոչ-ոքիից հետո Գասպերինիիսաները բարձրացել են Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը: Նրանք 9 տուրից հետո 15 միավոր են վաստակել: «Ուդինեզեն» 10 միավորով 13-րդ տեղում է, սակայն մեկ խաղ պակաս է անցկացրել: