«Փյունիկի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը երևանյան թիմի մարզման ժամանակ աչքի է ընկել փայլուն գոլով. գնդակը դարպասում է հայտնվել անկյունայինի դրոշակի մոտից նրա կատարած շեշտակի հարվածից հետո:
Տեսանյութը՝ «Փյունիկի» մամուլի քարտուղարության.
Հիշեցնենք՝ այս օրերին «Փյունիկն» ուսումնամարզական հավաք է անցկացնում թուրքական Ալանիա քաղաքում: