Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և ՀՀ Կառավարության աջակցությամբ վերանորոգվելու և շահագործման է հանձնվելու Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող ՖԻՄԱ-ի հանրահայտ խաղադաշտը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքէջը: Նույն տարածքում հիմնադրվելու է ֆուտբոլի դպրոց, որը կրելու է լեգենդար Խորեն Հովհաննիսյանի անունը:
Այսօր ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը և ՀՖՖ նախագահի խորհրդական Խորեն Հովհաննիսյանն այցելել են խաղադաշտի տարածք, ծանոթացել ներկա պայմաններին և քննարկել հետագա անելիքները: