Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան (FIBA) բանակցություններ է վարում NBA-ի ներկայացուցիչների հետ՝ ամերիկյան լիգայի եվրոպական դիվիզիոն ստեղծելու համար, հայտնում է Marca-ն։
Նշվում է, որ եվրոպական դիվիզիոնը կկոչվի NBA Europe: Բանակցությունները առաջադեմ փուլում են, և բասկետբոլային աշխարհը մոտ ապագայում կարող է տեսնել նոր մրցաշարի մեկնարկը։
Միաժամանակ, եվրոպական թիմերը չեն խաղա NBA-ի ակումբների հետ։ Ապրանքանիշի վերահսկողությունը կանցնի NBA-ին, որը եվրոպական դիվիզիոնը դիտարկում է որպես իր հինգերորդ մրցաշարը NBA-ից, WNBA-ից, Development League-ից և NBA Africa-ից հետո:
NBA Europe-ի ստեղծման գլխավոր խոչընդոտներից մեկը 2015 թվականին Եվրալիգայի ակումբների կողմից IMG (International Management Group) սպորտային ընկերության հետ 10 տարի ժամկետով և 630 միլիոն եվրոյի ստորագրված պայմանագիրն է։