Աշխարհը սգում է լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանտի մահը:
Մելբուրնում ընթացող Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց պայքարում հայտնի են քառորդ եզրափակչի 8 մասնակիցները:
Երեկ լավագույն ութնյակում իրենց տեղն ապահովել էին Ռաոնիչը, Սանդգրենը, Ջոկովիչն ու Ֆեդերերը: Այսօր, ահասարսուռ լուրը մտքում, իրենց տեղը ութնյակում նվաճեցին նաև Նադալը, Տիմը, Վավրինկան ու Զվերևը:
Հունվարի 28-ին և 29-ին կիսաեզրափակչի համար կպայքարեն Նադալն ու Տիմը, Վավրինկան ու Զվերևը, Սանդգրենն ու Ֆեդերերը, Ռաոնիչն ու Ջոկովիչը: