MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Կոլամբուսը» ատագնա խաղում ոչ-ոքի խաղաց «Նեշվիլի» հետ։ Հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով։
Հյուրերի կազմում միակ գնդակը խփեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանը, ով այս խաղում ամբողջական հանդիպում անցկացրեց։ Սելարայանի «Կոլամբուսը» 38 միավորով զբաղեցնում է Արևելյան կոնֆերենցիայի 10-րդ հորիզոնականը։