«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին մեկնաբանել է ՉԼ-ի 3-րդ տուրի շրջանակում «Պորտուից» կրած 0-1 հաշվով պարտությունը.
«Պետք է վերլուծել խաղը: Մենք շատ քիչ արեցինք հաղթանակի հասնելու համար: Մրցակցին շատ էինք տարածություն տալիս, իսկ գնդակը չէինք կարողանում վերահսկել: Միմյանց հասկանալու խնդիր ևս կար: «Պորտուն» արժանի հաղթանակ տարավ: Իհարկե, վնասվածքից ապաքինված ֆուտբոլիստներին ժամանակ է հարկավոր՝ մարզավիճակ ձեռք բերելու համար, սակայն մեկնարկային կազմը մրցունակ էր:
Մենք կարող էինք լավ խաղալ, բայց, ցավոք սրտի, սա մեր երեկոն չէր: Նման խաղերում այսպիսի «ելույթի» համար պատժվում ես»,-ասել է Պիոլին: