«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին ամփոփել է Իտալիայի առաջնության 29-րդ տուրի «Էմպոլիի» հետ հանդիպումը (1:0), ինչպես նաև խոսել չեմպիոնական մրցավազքի հետ կապված իրավիճակի մասին։
«Մենք միշտ պետք է հաջորդ հանդիպումը համարենք ամենակարևորը։ Մենք բարձունքում ենք և պետք է շարունակենք գնալ խաղից խաղ։ Միլանի համար մրցաշարային աղյուսակը լավ տեսք ունի, բայց առջևում դեռ բավական հանդիպումներ կան: :
Այս երեկո մենք լավ խաղացինք, վերահսկում էինք խաղը և շատ ռիսկի չդիմեցինք: «Էմպոլին» մեզ որոշ խնդիրներ տվեց։ Մենք ինքներս սխալներ թույլ տվեցինք, բայց ընդհանուր առմամբ լավ հանդես եկանք պաշտպանությունում։
Ե՞րբ բարձրաձայն կասեմ, որ Միլանի նպատակը չեմպիոնությունն է։ մրցաշրջանի վերջին տուրից առաջ, եթե չորս միավորով առաջ լինենք.
Պատրա՞ստ եմ հիմա բավարարվել երկրորդ տեղով: Ցանկանում եմ, որ իմ տղաները շարունակեն անել առավելագույնը: Այսօր երեկոյան մենք տեսանք, թե որքան դժվար է հաղթելը, ուստի արդեն մտածում ենք, թե որքան դժվար է լինելու Կալյարիի հետ։ Մենք չպետք է շատ առաջ նայենք»,- Պիոլիի խոսքերն է մեջբերում «Football Italia»-ն։