«Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման խոսել է «Ոսկե Գնդակի» մասին.
«Դեռ մանկուց դա իմ երազանքն էր: «Ոսկե Գնդակը» մոտիվացնում էր ինձ: 30թեկնածուների թվում հայտնվելն արդեն իսկ լավ է:
«Ոսկե Գնդակը» միշտ եղել է իմ նպատակը, ես միշտ մտածել եմ դրա մասին: Երբ Կրիշտիանու Ռոնալդուն նվաճեց այն ու «Ոսկե Գնդակը» ձեռքին դուրս եկավ «Սանտյագո Բեռնաբու» մարզադաշը, ես, իհարկե, երջանիկ էի նրա համար: Ուրախ էի նրա հետ միևնույն թիմում խաղալու համար, բայց մտածում էի. «Օհ, այո, ես ևս ցանկանում եմ նվաճել այն»:
Կարող եմ ասել, որ երբեք այնքան մոտ չեմ եղել հաղթանակին, որքան՝ հիմա: Սա խաղի ու այն ամենի շնորհիվ է, ինչ ես անում եմ վերջին 3-4 տարում»,- Բենզեմայի խոսքերն է փոխանցում ESPN-ը: