Հին Օլիմպիայում վառվել է Պեկին-2022 ձմեռային Oլիմպիական խաղերի կրակը: Հենց Հին Օլիմպիայում են սկիզբ առել Օլիմպիական խաղերը՝ մ.թ.ա. ութերորդ դարում:
Ավանդույթի համաձայն, Հերայի հնագույն տաճարում արևի ճառագայթներից կրակ է վառվել:
«Քրմուհին», որին մարմնավորել է դերասանուհի Քսանտի Գեորգիուն, աղոթել է Ապոլոնին՝ ճառագայթներ ուղարկելու և լուսավորելու Օլիմպիադայի կրակը, իսկ Զևսին՝ Խաղերի հաղթողներին պսակներով պսակելու համար:
Երկուշաբթի Հին Օլիմպիայում, մի քանի անձրևոտ օրերից հետո, հաստատվեց արևոտ եղանակ, և կրակի բռնկման հետ կապված խնդիրներ չեղան: