Մադրիդի «Ռեալը» մտադիր է նոր պայմանագիր առաջարկել իր հարձակվող Կարիմ Բենզեմային: Այս մասին հայտնում է Goal.com-ը: Ակումբը ցանկանում է նոր պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ մինչև 2025 թվականի ամառը:
Աղբյուրի փոխանցմամբ, «Ռեալն» այս կերպ ցանկանում է Բենզեմային իր վստահությունը ցույց տալ՝ չնայած այն տեղեկությանը, թե Մբապեն կարող է համալրել մադրիդցիների շարքերը:
Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա ֆրանսիացին «Ռեալի» կազմում 8 հանդիպման է մասնակցել, դարձել է 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը: