Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը հաստատում է, որ 2021թ-ի հոկտեմբերի 7-ին ուժի մեջ է մտել հինգ հակադոպինգային կազմակերպությունների ժամանակավոր որակազրկումը, որոնք ճանաչվել են Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքին չհամապատասխանող:
Խոսքը երեք ազգային հակադոպինգային կազմակերպությունների (ԱՀԿ) և երկու միջազգային ֆեդերացիաների (ՄՖ) մասին է․
❌Խուլերի բասկետբոլի միջազգային ֆեդերացիա (DIBF)
❌Հյուսիսային Կորեայի ազգային հակադոպինգային կազմակերպությունը (ՀԿԱՀԿ)
Ինդոնեզիայի ազգային հակադոպինգային կազմակերպություն
❌Գիրի սպորտի միջազգային ֆեդերացիա ( IGSF)
❌Թաիլանդի ազգային հակադոպինգային կազմակերպություն
DIBF, IGSF եւ Թայլանդի ազգային հակադոպինգային կազմակերպության՝ Համաշխարհային հակադոպինգային գործակալություն պահանջներին չհամապատասխանելը բխում է «Հակադոպինգային կանոնների պահանջները» Օրենսգրքի և օրենսդրության հետ վերը նշվածների անհամապատասխանությունից։ Քանի որ ցանկում ընդգրկված որոշ երկրների օրենքները թույլ են տալիս համապատասխան նախարարություններին կամ քաղաքական կուսակցություններին միջամտել հակադոպինգային կազմակերպությունների աշխատանքներին:
ՀԿԱՀԿ-ի եւ Ինդոնեզիային ազգային հակադոպինգային կազմակերպություն՝ Համաշխարհային հակադոպինգային գործակալություն պահանջներին չհամապատասխանելու պատճառը մարզիկների թեստավորման արդյունավետ ծրագրի իրականացման հարցում անհամապատասխանությունն է։
Բելգիայի ազգային հակադոպինգային կազմակերպության գերմանական համայնքը, Չեռնոգորիայի եւ Ռումինիայի ազգահին հակադոպինգային կազմակերպությունները, որոնք նույնպես զգուշացում էին ստացել ՀՀգ-ից, կարողացել են ապացուցել իրենց գործունեության համապատասխանությունը ՀՀԳ-ին։
Վերը նշված 5 կազմակերպություններից ոչ մեկը չի բողոքարկել ՀՀԳ-ի որոշումը։
Նշենք նաև, որ ՀՀԳ-ն վերջնական որոշում է կայացրել պաշտոնապես հաստատել երկարաժամկետ համագործակցությունը Հայաստանի հակադոպինգային գործակալության եւ Հունգարիայի ազգային հակադոպինգային կազմակերպության միջեւ:
Նախնական պայմանավորվածության համաձայն, հունգարացի գործընկերները, համագործակցության առաջին փուլի շրջանակներում կաջակցեն մեր գործակալությանը ՀՀԳ-ի աուդիտ անցնել (2022-ի ամռանը), ինչպես նաև կօգնեն ստանալ ISO 9001:2015 որակի միջազգային հավաստագիր (2023թ-ին):