Հայտնի է դարձել, թե որքան է «Նյուքասլը» պատրաստ ծախսել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ նոր սեփականատերերի ժամանումից հետո:
Ինչպես նշում է The Telegraph-ը, անգլիական ակումբի տրանսֆերային բյուջեն ձմեռային տրանսֆերների համար կազմում է 50 մլն ֆունտ (գրեթե 60 մլն եվրո):
Միևնույն ժամանակ, վերջերս Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային ֆոնդի կողմից գնված ակումբը իրավունք ունի ծախսել 190 միլիոն ֆունտ ստերլինգ (մոտ 223 միլիոն եվրո)՝ չխախտելով ֆինանսական ֆեյր-փլեյը:
ԱՊԼ առաջիկա տուրում «Նյուքասլը», հոկտեմբերի 17-ին, սեփական հարկի տակ կընդունի «Տոտենհեմին»։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Նյուքասլի» հաղթանակը գնահատում է 3,45 գործակցով, ոչ ոքին՝ 3,60 իսկ «Տոտենհեմի» հաղթանակը՝ 2,10
























































