«Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը հիացած է թիմի դարպասապահ Էդուարդ Մենդիի խաղով Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի «Բրենթֆորդի» հետ հանդիպումից հետո (1-0):
Մենդին այդ հանդիպմանը 6 սեյվ կատարեց:
«Կարո՞ղ եք ինձ բացատրել, թե ինչու նա «Ոսկե գնդակի» թեկնածու չէ: Սա պարզապես հիանալի ներկայացում է: Էդուարդ Մենդի․․․», — գրել է Ռյուդիգերը Twitter- ում:
Այս հաղթանակից հետո «Չելսին» 19 միավորով միանձնյա գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։
























































