Օլե-Գունար Սուլշերը կշարունակի մարզել ՄՅՈՒ-ն՝ չնայած վերջին արդյունքներին։
Ինչպես հաղորդում է The Athletic-ը՝ նորվեգացի մասնագետին ակումբի ղեկավարությունը վստահում է ու չի պատրաստվում հեռացնել։
Առաջիկա 9 խաղերում ՄՅՈՒ-ի մրցակիցները կլինեն «Ատալանտան» (երկու անգամ), «Լիվերպուլը», «Տոտենհեմը», «Մանչեսթեր Սիթին», «Ուոթֆորդը», «Վիլյառեալը», «Չելսին» և «Արսենալը»։