Ա Սերիայի 8-րդ տուրում «Լացիոն» ընդունել էր «Ինտերին» ու կամային հաղթանակ տարավ։ Խաղն ավարտվեց 3-1 հաշվով։
Հանդիպման 12-րդ րոպեին մրցավարը 11-մետրանոց նշանակեց տանտերերի դարպասին․ գնդակին մոտեցած Պերիշիչը այն ուղարկեց ուղիղ դարպասը և միլանցիներն ընդմիջման գնացին հաղթողի կարգավիճակով։
Երկրորդ կեսի սկզբնամասում` 64-րդ րոպեին 11-մետրանոց նշանակվեց արդեն «Ինտերի» դարպասին․ այն անվրեպ իրացրեց Չիրո Իմոբիլեն։ 81-րդ րոպեին Անդերսոնը առաջ մղեց տանտերերին։ Իսկ հանդիպման վերջակետը դրեց Միլինկովիչ-Սավիչը՝ «Ինտերի» դարպասը գրավելով հիմնական ժամանակին ավելացված 1-ին րոպեին։