«Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին մեկնաբանել է ԱՊԼ 8-րդ տուրում ՄՅՈՒ-ի դեմ տարած 4-2 հաշվով հաղթանակը։
«Չափազանց կարևոր հաղթանակ էր։ Գլխավորն այն էր, թե մենք ինչպես խաղացինք, որովհետև նախորդ խաղերին մեզ թույլ էինք տվել իջեցնել նշաձողը, բայց միջազգային դադարի ժամանակ ամեն ինչ ծանրութեթև արեցինք։
Հիանալի է, որ Պետսոն Դաքան գոլ խփեց։ Նա ջանասիրաբար աշխատել էր։ Ես երջանկությունից 7-րդ երկնքում եմ ու վստահ եմ, որ նա կշարունակի գոլեր խփել։ Հուսով եմ՝ սա կօգնի մեզ բարձրանալ մրցաշարային աղյուսակում»,- Վարդիի խոսքերն է փոխանցում BBC-ն։