Երիտասարդ հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Բուդվայում ընթացող Եվրոպայի առաջնությունում: Այս մասին հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ մեր պատվիրակներից հաղթանակ է տոնել 67 կգ քաշային Նարեկ Զաքարյանը, ով առավելության է հասել ալբանացի Ջեմի Ալմուչայի նկատմամբ: