Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման ակնարկել է, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կարիերան կշարունակի Մադրիդում:
«Ես սիրում եմ խաղալ Մբապեի հետ ազգային հավաքականում: Նա հիանալի խաղացող է, բայց ՊՍԺ-ին պետք է հարգել: Ես միշտ ասել եմ սա և կկրկնեմ, բայց հույս ունեմ, որ մի օր մենք միասին կխաղանք:
Մբապեն դա ինքն է ասել: Նա ցանկանում է իրեն փորձել նոր տեղում և մի օր հանդես կգա «Ռեալում»: Դա պարզապես ժամանակի հարց է »,-Բենզեմայի խոսքերն է փոխանցում Daily Mirror-ը:
Մբապեի ներկայիս պայմանագիրը փարիզյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիս:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մբապեն հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ: