17 տարի առաջ՝ 2004 թվականի հոկտեմբերի 16-ին, 17-ամյա Լիոնել Մեսսին իր նորամուտը նշեց Լա լիգայում «Բարսելոնայի» կազմում կատալոնական դերբիում՝ «Էսպանյոլի» դեմ խաղում (1-0):
Լեոն խաղադաշտ դուրս եկավ 82-րդ րոպեին` փոխարինելով Դեկուին, ով դարձավ հանդիպման միակ գոլի հեղինակը: Հատկանշական է, որ այն ժամանակ ՊՍԺ-ի ներկայիս մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խաղում էր «Էսպանյոլի» կազմում: