Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան գնաահատել է Պրեմիեր Լիգայի չեմպիոն դառնալու՝ իր թիմի շանսերը։
«Բավականին շատ ժամանակ է անցել։ Մենք ունենք «Լիվերպուլի» վառ օրինակը։ Մենք գիտենք, թե ինչքան երկար ժամանակ նրանց չէր հաջողվում նվաճել չեմպիոնությունը, բայց ի վերջո նրանց հաջողվեց դա անել։
Այնպես որ, ամեն ինչ հնարավոր է։ Ես միշտ լավատեսորեն եմ տրամադրված իմ նպատակներին հասնելու հարցում։ Ակումբն անցյալում մեծ հաջողությունների է հասել, և մենք ցանկանում ենք նմանատիպ հաջողություններ ունենալ նաև ապագայում»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Football.London-ը։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի 7 տուրից հետո «զինագործները» զբաղեցնում են Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը։