«Լիոնի» և Բելգիայի հավաքականի պաշտպան Ջեսոն Դենայերը կարիերան կարող է շարունակել Լա Լիգայում։
Ինչպես տեղեկացնում է Goal-ը, պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է մադրիդի «Ռեալը»։ Ըստ աղբյուրի՝ «Արքայական ակումբի» ղեկավարությունը կսպասի մինչև առաջիկա ամառ, երբ ֆուտբոլիստը կունենա ազատ գործակալի կարգավիճակ, որից հետո կփորձի վերջինիս ձեռք բերել անվճար։
Դենայերն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է ութ հանդիպման՝ խփելով մեկ գոլ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «սերուցքայինների»ուշադրության կենտրոնում է նաև Մյունխենգլադբախի «Բորուսիայի» պաշտպան Մաթիաս Գինտերը։