«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետիի Fiat Panda ավտոմեքենան գողացել են: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը: Մեքենան կայանված է եղել իտալացի մասնագետի հանգրվանած հյուրանոցի բակում:
Նշվում է, որ Fiat Panda-ն Սպալետիի համար այլընտրանքային ավտոմեքենա էր հանդիսանում: Սովորաբար նա օգտագործում է իր Mercedes-ը:
«Նապոլին» Սպալետիի գլխավորությամբ Ա Սերիայում մեկնարկել է 7 հաղթանակով: Թիմը գլխավորում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ երկու միավորով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող «Միլանին»: