Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Ղազախստանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան նամակներ է ուղարկել ակումբներին՝ առաջարկելով չեղարկել լեգիոներների սահմանափակումը երկրի առաջնությունում:
Լեգիոներների սահմանափակումը կարող ենչեղարկել ոչ թե 2022 տարվա մրցաշրջանից սկսած, այլ ավելի ուշ, քանի որ շատ թիմեր երկարաժամկետ պայմանագրեր ունեն ֆուտբոլիստների հետ:
Ղազախստանի պրոֆեսիոնալ լիգայի անդամները այդ հարցը կքննարկեն Լիգայի Խորհրդի առաջիկա նիստում:
Հավանականությունը մեծ է, որ առաջարկը կընդունվի ու ղազախական թիմերը անսահմանափակ թվով լեգիոներներ կկարողանան հավյտավորել խաղերին: