«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերն ասել է, որ ակումբը պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Ջեսի Լինգարդի հետ։
«Ուզում ենք երկարաձգել պայմանագիրը Լինգարդի հետ։ Նրան թիմի համար կարևոր խաղացող ենք համարում։ Գուցե, պիտի նրան ավելի շատ խաղաժամանակ տամ, որովհետև նա դրան արժանի է։
Հուսով եմ՝ կկարողանանք նոր պայմանագիր կնքել Ջեսիի հետ, որովհետև նրան իսկապես գնահատում ենք»,- Լինգարդի խոսքերն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոն։