«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նոր տրանսֆերային թիրախ ունի։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ալեքսանդր Բրեքմանը, գերմանացի մասնագետը ցանկանում է մերսիսաիդյան ակումբում տեսնել ֆրանսիական «Ռեննի» հարձակվող Ժերեմի Դոկուին։ Ըստ աղբյուրի՝ բելգիացի ֆուտբոլիստը նույնպես հետաքրքրված է տեղափոխությամբ։
19-ամյա տաղանդավոր ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը ֆրանսիական ակումբի հետ լրանում է 2025 թվականին։ Ընթացիկ մրցաշրջանում Դոկուն մասնակցել է չորս հանդիպման, որոնցում աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։