Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի պաշտպան Անել Ահմեդհոջիչը, որը ներկայումս ելույթ է ունենում շվեդական «Մալմյոյի» կազմում, հայտնվել է իտալական թոփ ակումբների ուշադրության կենտրոնում։
Ինչպես տեղեկացնում է Tuttosport-ը, 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Ինտերը», «Ատալանտան», «Նապոլին» և «Լացիոն»։
Ըստ աղբյուրի՝ «Ատալանտան» շատ ավելի վաղ կարող էր ձեռք բերել պաշտպանի տրանսֆերը, սակայն բանակցությունները վերջնական հաջողություն չեն գրանցել։ Ահմեդհոջիչի տրանսֆերային արժեքն այս պահին գնահատվում է վեց միլիոն եվրո։