Հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին կարող է լքել Մյունխենի «Բավարիան»: Այս մասին հաղորդում է goal.com -ը:
Ֆուտբոլիստի գործակալը կարծում է, որ հաջորդ ամառ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությունը շատ հավանական է: Մյունխենի «Բավարիայի» հետ լեհի գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թվականին, ուստի մյունխենյան ակումբը կարող է մտածել Լեւանդովսկուն վաճառելու մասին:
Այս մրցաշրջանում հարձակվողը «Բավարիայի» կազմում անցկացրել է 10 խաղ բոլոր մրցաշարերում ՝ խփելով 13 գոլ և 1 գոլային փոխանցում կատարել: