Բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոն նշել է «Ոսկե գնդակի» իր ֆավորիտին: Նրա կարծիքով, Բենզեման հեղինակավոր մրցանակի հավակնորդներից ամենաարժանն է:
«Բենզեման իմ ֆավորիտն է «Ոսկե գնդակին» հավակնող թեկնածուներից: Նա 10 տարի բարձր նշաձող է պահել, ծնվել է չեմպիոն դառնալու համար: Բենզեման լավագույնն է այս պահին», — գրել է Ռոնալդոն իր Facebook- ում:
Հիշեցնենք, որ Կարիմ Բենզեման ընդգրկվել է 2021 թվականի «Ոսկե գնդակի» 30 հավակնորդների ցուցակում:
Մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին՝ Փարիզում (Ֆրանսիա):