Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Ֆրանսիայում տեղի կունենա բարեգործական ֆուտբոլային հանդիպում, որում կհանդիպեն լեգենդների թիմը և բժիշկների թիմը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Լոնդոնի «Արսենալի» նախկին մարզիչ Արսեն Վենգերը հանդես կգան լեգենդների թիմի մեկնարկային կազմում:
Վենգերը կխաղա կենտրոնական պաշտպանի դիրքում, իսկ Մակրոնը, լեգենդար ֆուտբոլիստ Ռուդի Գարսիայի հետ, կխաղա հենակետային կիսապաշտպանի դիրքում: Լեգենդների թիմում կխաղան նաև նախկին ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Սոնի Անդերսոնը, Ռոբերտ Պիրեսը, Սիդնեյ Գովուն, Մաթյո Բոդմերը եւ Ալեն Ժիրեսը:
Բժիշկների թիմը կազմված կլինի «Poissy Saint-Germain-en-Laye» հիվանդանոցի բժիշկներից: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:15-ին: