«Չելսիի» մարզչական շտաբի նախկին անդամ Էդդի Նյուտոնը հայտարարել է, որ Անգլիայում սևամորթ մարզիչների համար շատ քիչ հնարավորություններ են տրվում:
49-ամյա մասնագիտը չի կարողանում աշխատանք գտնել 2020 թվականից ի վեր:
«Դուք գիտեք, թե ինչն է ինձ խանգարում զբաղվել մարզչական աշխատանքով: Տեսեք, քաջ հայտնի է, որ բարձր մակարդակ ունեցող սևամորթ մարզիչների և մենեջերների պակաս կա: Հիանալի է տեսնել Վիեյրային Պրեմիեր լիգայում, բայց այս լիգայում շատ քիչ են սևամորթ մարզիչները, և դա պետք է փոխել:
Բոլոր խոսակցություններն ու արշավները ռասիզմի դեմ պայքարի մասին են, այն դարձել է զուտ խորհրդանշական ժեստ: Մենք հիմա պետք է գործենք: Բավարար աշխատանք չի արվել: Սա է ինձ համար հիմնական խոչընդոտը։
Ուզում եմ շարունակել մարզել: Ես ունեմ ամենաբարձր մակարդակներում աշխատելու մեծ փորձ, ունեմ նաև եվրոպական փորձ, ուստի ինչո՞ւ ինձ աշխատանքի չընդունել: Ես մեդալներ եմ վերցրել որպես խաղացող և մարզիչ», — մեջբերում է մասնագետին Goal-ը: