ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսի մարզավիճակի մասին:
«Ցավոք, Ռամոսը դեռ չի մարզվում ընդհանուր խմբում, բայց նա մոտ է դրան: Հուսանք, որ դա տեղի կունենա որքան հնարավոր է շուտ: Մենք գոհ ենք նրա ապաքինման առաջընթացից:
Նա մեծ չեմպիոն է, ոչ ոք չի կասկածում նրա խաղամակարդակին ու տաղանդին: Հիմա նա ամենալավ շրջանը չի ապրում, բայց նա ուժեղ է:
Հուսով եմ, որ նա կկարողանա վերադառնալ Իսպանիայի հավաքական: Սա հարց է Լուիս Էնրիկեին: Կասկած չկա, որ Ռամոսը, երբ գտնվում է լավագույն մարզավիճակում ՝ աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկն է», — մեջբերում է արգենտինացի մասնագետին Marca-ն: