«Բարսելոնայի» հարձակվող Սերխիո Ագուերոն մեկնաբանել է այն լուրերը, թե ինքը չի ցանկացել խաղալ կատալոնական ակումբում այն բանից հետո, երբ Լիոնել Մեսսին հեռացավ թիմից:
«Եկեք անկեղծ լինենք: Ո՞ր ֆուտբոլիստը չի ցանկանում խաղալ «Բարսելոնայում»: Ես կասեմ, որ ֆուտբոլիստների մեծ մասը կցանկանա կրել այս ակումբի մարզաշապիկը, նույնիսկ եթե «Բարսելոնան» վատ վիճակում է:
Ես եկել եմ այստեղ, քանի որ կարծում էի, որ կխաղամ Մեսսիի հետ, սպասում էի, որ լավ նախագիծ կստեղծվի: Երբ ինձ զանգահարեցին «Բարսելոնայից», ես մտածեցի. «Ինձ չի հետաքրքրում, թե ինչ աշխատավարձ կստանում այստեղ: Ես կապաքինվեմ վնասվածքից և կօգնեմ թիմին»:
Իհարկե, ես ցնցվեցի, երբ իմացա, որ Մեսսին հեռանում է: Ես չէի կարող հավատալ այդ ամեին: Այդ շաբաթ ես պետք է հյուր գնայի նրա տուն»,- մեջբերում է Ագուերոյին Sport.es-ը։