Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ջեք Ուիլշիրը, ով «Բորնմուտից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիչակ ունի, պահպանում է մարզավիճակը «Արսենալի» հետ և նոր ակումբ է փնտրում:
Ֆուտբոլիստը հայտնում է, որ չի պլանավորում ավարտել կարիերան, չնայած նրան, որ վերջին շրջանում տրանսֆերային շուկայում պահանջարկ չի ունեցել:
«Այս պահին ես մարզչական արտոնագիր եմ ստանալու գործընթացի մեջ եմ, մարզվում եմ «Արսենալի» հետ և օգնում եմ զարգացնել ակադեմիայի տղաներին: Սա միանշանակ այն է, ինչ ինձ դուր է գալիս, և գուցե սա այն է, ինչին արժե ուշադրություն դարձնել ապագայում, բայց առայժմ դեռ ուզում եմ խաղալ:
Զգում եմ, որ դեռ ունեմ շատ բան տալու և ապացուցելու, ուստի չեմ ցանկանում հիմա ավարտել խաղային կարիերան և սկսել մարզչական կարիերա: Մինչև հունվար մարզվելու եմ «Արսենալի» հետ: Դեռ ոչ մի ակումբի մասին նորություն չկա, բայց հույս ունեմ, որ ձմռանը ինչ-որ բան կլինի», — ասել է Ուիլշիրը: