Մադրիդի «Աթլետիկոյի» պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշը խոսել է իր ապագայի մասին:
«Հասնե՞լ Մբապեի ու Հոլանդի խաղամակարդակին, ես կանե՞մ դա: Ես դեռ չեմ ցուցադրել իմ լավագույն մարզավիճակը:
Վերջին մի քանի մրցաշրջաններում վնասվածքներ եմ ունեցել, ոչ մի ամբողջական մրցաշրջան չեմ անցկացրել: Բայց երբ դա տեղի ունենա, ես կկարողանամ մրցակցել նրանց հետ»,- մեջբերում է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստին Football Espana:
Հիշեցնենք, որ Ֆելիշը «Աթլետիկո» է տեղափոխվել 2019 թվականին «Բենֆիկայից»՝ 126 միլիոն եվրոյի դիմացի: