NHL կանոնավոր առաջնության մեկնարկային տուրում «Վաշինգթոն Քեփիթալսը» 5-1 հաշվով հաղթանակի հասավ «Նյու Յորք Ռեյնջերսի» նկատմամբ։
«Վաշինգթոնի» կազմում հերթական ֆանտաստիկ խաղն անցկացրեց ռուս հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը՝ դառնալով երկու գոլի և նույնքան արդյունավետ փոխանցման հեղինակ։
36-ամյա հոկեյիստը վերը նշվաած չորս արդյունավետ գործողությունների շնորհիվ դրանց թիվն իր կարիերայում հասցրեց 732-ի։
Այս ցուցանիշով Օվեչկինը շրջանցեց Մարսել Դիոնին և ներկայումս համարվում է հոկեյի պատմության 5-րդ ամենաարդյունավետ խաղացողը։