ՄՅՈՒ-ի կիսապաշտպան Ջեսի Լինգարդը կարող է հեռանալ թիմից ազատ գործակալի կարգավիճակով։
Ինչպես հաղորդում է ESPN-ն՝ 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան» ու «Միլանը»։ Անձամբ ֆուտբոլիստը չէր հրաժարվի Իտալիայում կամ Իսպանիայում կարիերան շարունակելու տարբերակից։
Նշվում է, որ Լինգարդն արդեն որոշել է հրաժարվել ՄՅՈՒ-ի հետ պայմանագրի երկարաձգումից, քանի որ վախենում է խաղային պրակտիկայի պակասի պատճառով տեղ չգտնել Անգլիայի հավաքականում ԱԱ-2022-ի համար։ Ակումբից նոր առաջարկ դեռ չի եղել, իսկ լինելու դեպքում ակումբը պիտի ավելի շատ խաղաժամանակ խոստանա ֆուտբոլիստին։