ՄՅՈՒ-ի ավագ Հարի Մագուայերը շարունակում է ապաքինվել ձկնաձև մկանի վնասվածքից և հնարավոր է՝ ավելի երկար ժամանակ բաց թողնի, քան նախապես հայտարարված 3 շաբաթը։ Ինչպես հաղորդում է Sky Sports-ը՝ Ուլե-Գունար Սուլշերը չի կարող հույսեր կապել բրիտանացու հետ նվազագույնը մինչև հոկտեմբերի վերջ։
Մագուայերի նախնական ապաքինման ժամկետ նշվում էր 3 շաբաթը, ինչը նշանակում էր, որ հոկտեմբերի 24-ին կայանալիք «Լիվերպուլի» դեմ խաղին նա արդեն պիտի պատրաստ լիներ։ Բայց հիմա վտանգված է նրա մասնակցությունը ոչ միայն այդ խաղին, այլև ՉԼ՝ «Ատալանտայի» ու ԱՊԼ-ում «Տոտենհեմի» դեմ հանդիպումներին։
Մագուայերը վնասվածքը ստացել էր ԱՊԼ 6-րդ տուրի՝ «Ասթոն Վիլայի» դեմ խաղում։