«Արսենալի» նախկին հարձակվող Թյերի Անրին գնահատել է թիմի խաղը Միկել Արտետայի գլխավորությամբ։
«Չգիտեմ՝ արդյոք թիմը ճիշտ ուղղությա՞մբ է գնում։ Դիտել եմ «Բրայթոնի» հետ խաղը։ Դուք դիտե՞լ եք։ Դրանից առաջ տեսել եմ՝ ինչպես ենք հաղթել «Նորվիչին», «Բարնլիին» ու տանը՝ «Տոտենհեմին»․ մենք «Տոտենհեմին» միշտ հաղթում ենք սեփական հարկի տակ։
Շատ ուրախ էի, երբ հաղթեցինք «Տոտենհեմին», բայց սպասում էի, որ արտագնա խաղում լավ հանդես կգանք մրցակցի դեմ, որը գերազանց փոխանցումներով է խաղում։ Դրա փոխարեն տեսա, թե թիմն ինչպես է տանջվում։ Սպասում էի «Բրայթոնի» դեմ խաղին, որ տեսնեմ կկարողանա՞նք տիրել գնդակին ու պահել այն։ Այն վտանգավոր մրցակից է։
Իմ ժամանակ, երբ «Արսենալը» պարտվում էր, և նույնիսկ իմ հեռանալուց հետո, բոլորն ասում էին, որ թիմը պլան «Բ» չունի, որ խաղացողներն ուղղակի իրար փոխանցումներ են անում փոխանցում անելու համար։ Բայց ներկայիս «Արսենալում» ես դա էլ չեմ տեսնում։ Տեսա, որ այդպես էր խաղում «Բրայթոնը»»,- Անրիի խոսքերն է փոխանցում Mirror-ը։