«Բորնմուտի» և Ուելսի հավաքականի կիսապաշտպան Դևիդ Բրուկսը խոսել է առողջական լուրջ խնդիրների մասին։ 24-ամյա մարզիկն ասել է, որ իր մոտ քաղցկեղ է ախտորոշվել։
«Շատ դժվար է գրել այս հաղորդագրությունը։ Ինձ մոտ երկրորդ աստիճանի Հոջկինի լիմֆոմա է ախտորոշվել, և արդեն հաջորդ շաբաթ ես սկսում եմ բուժման կուրսը։
Չնայած այն շոկ էր ինձ ու ընտանիքիս համար, բայց կանխատեսումները դրական են, ու վստահ եմ, որ լիովին կապաքինվեմ ու հնարավորինս արագ կվերադառնամ խաղին։
Թեև գնահատում եմ այն, որ հիմա մեդիայի ուշադրության կենտրոնում կլինեմ, կցանկանայի խնդրել, որ առաջիկա ամիսներին հարգեն իմ անձնական կյանքը։ Բուժման զարգացումների մասին հաղորդագրություններով կկիսվեմ, երբ հնարավորություն ունենամ»,- գրել է Բրուկսը թվիթերյան իր էջում։