Ֆրանսիայի առաջնությունում փոփոխություն է տեղի ունենալու, որի համաձայն՝ Լիգա 1-ի թիմերի քանակը կկրճատվի։ Այս մասին հաղորդում է RMC Sport-ը։
Ներկայումս Լիգա 1-ում հանդես է գալիս 20 թիմ, բայց 2023/24 մրցաշրջանում դրանց թիվը կհասնի 18-ի։
Այդ կերպ, մյուս մրցաշրջանում 4 թիմ կտեղափոխվի Լիգա 2, իսկ բարձրագույն խումբ կբարձրանա 2-ը։
Հաղորդվում է, որ միայն «Մեցն» է դեմ քվեարկել բարձրագույն խմբում թիմերի քանակի կրճատմանը։
























































